Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հերթական դիտարկումը` հայ-ադրբեջանական սահմանագծին

Հերթական դիտարկումը` հայ-ադրբեջանական սահմանագծին
24.07.2012 | 14:29

Հուլիսի 25-ին ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է իրականացնելու հայ-ադրբեջանական շփման գծում:

Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը և Իրժի Աբերլեն Տավուշի մարզի Այգեպար գյուղի հատվածում:
Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և ՈՒիլյամ Ֆրայորը` Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի հատվածում:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ